Արևմտյան Հայաստանի
գյուղացիները զանազան հարկեր էին տալիս պետությանը:Նրանք վճարում էին տասանորդ(աշաբ,ուշաբ),տարեկան հարկ (սայանե),որը 1872 թ փոխարինվեց կալվածահարկով (էմլաք),և վաստկահարկով,եկամտակահարկով (թեմեթու),ոչխարհի հարկ,զինվորական հարկ (բեդելի-ասկերի) և այլն:
70-ական թվականներին տասանորդը հավաքվում էր գյուղացիների ստացած բերքից՝ ցորենից,բրնձից,բանջարաբոստանային և այգեգործական մթերքներից, տեխնիկական կուլտուրաներից,խոտից:Ռուս-Թուրքական պատերազմից հետո տասանորդը արդեն բնամթերքով հավաքվում էր միայն հացահատիկից, իսկ մնացած բնամթերքի փոխարեն հավաքվում էր դրամ:
Կալվածահարկը վերցվում էր գյուղացիների անշարժ գուքից հողամասից,տնամերձ հողակտորից,կալից,տնից և այլ կառույցներից 1000-ղուրուշ արժեքից 4-10 ղուրուշ:
Վաստակի հարկը կամ եկամտահարկը
գանձվում էր գյուղացիների կողմնակի զբաղմունքներից (առևտրից, արհեստից) ստացած եկամուտներից դրանց 3-5%-ի չափով:
Ոչխարի հարկը վերցվում էր ոչխարների գլխաքանակից ՝ յուրաքանչյուր գլխից երեք ղուրուշ:
Զինվորական հարկ գանձվում էր միայն քրիստոնյաներից, զինվորական ծառայության փոխարեն յուրաքանչյուր տղամարդուց (անկախ տարիքից) տարեկան 20 զուրուշ:
Կառավարությունը հարկեր ու տուրքեր էր վերցնում նաև զանազան
գործարքների համար:Գյուղացին պարտավոր էր հողը վաճառելիս վճարել օտարման հարկ (ֆերաղ
),՝հողի արժեքի յուրաքնչյուր (1000
ղուրուշից 25 ղուրուշ):Կայքագիր վերցնելիս կայքագրի հարկ (թափու-վերգսի)՝ 6 ղուրուշ, հացահատիկ վաճառելիս՝ հացահատիկի հարկ (քիլե փարասի)՝ յուրաքանչյուր քիլեից
(1 քիլեն=7-8 փթի ) 1 փարա (5 փարան=1.03 կոպ.)
հողը ժառանգությամբ ստանալիս՝ փոխանցման հարկ (իթիհալ)՝
այդ հողի արժեքի 4-10 % և այլն:
Հարկերը սահմանվում էին
գյուղացիների կարողությունից բարձր չափերով , որի հետևանքով կուտակվու մ էին ապառիկներ:Միայն 1897թ գյուղացիները
պեությանը պարտք էին Կարենի գավառում՝ 1.452 հազ.,Դեջանում՝
1.486 հազ., Քրդիում 1.225.հազ., Խնուսում՝1.215 հազ., Բաբերգում 633 հազար ղուրուշ:
Արևմտահայ գյուղացիությունը որոշակի պարտավուրություններ ուներ նաև եկեղեցու հանդեպ:Կ.Պոլսի հայոց պաատրիարքարանը յուրանքանչյուր տարի վանքերից ու եկեղեցիներից ստանում էին տուրք՝ մուկաթա նրան ց տարեկան եկամտի մոտ 10-ից
20%-ի
չափով:Այս տուրքը հիմնականում հավաքվում էր գյուղացիներից:
Հայոց վանքերն ու եկեղեցիները պարտադրու մ էին գյուղացիներին կատարել զուբարա՝ այսինքն՝
աշխատել իրենց կալվածքներում:Նրանց գյուղացիներից հավաքում էին նաև եկեղեցական տուրք՝
պտղի:Բնակչությունը պարտավոր էր ծախսեր կատարել նաև եկեղեցուր համար:Վանում՝ մանկան
մկրտության համար ՝ 2-5 ղուրուշ, պսակադրման համար՝ 10-20
Комментариев нет:
Отправить комментарий