воскресенье, 8 декабря 2013 г.

Դիեգո Վելասկես


Դիեգո Վելասկեսը ծնվել է Իսպանիայի Սևիլյա քաղաքում: Հաճախել է նկարիչ Պաչեկոյի արվեստանոցը: Այստեղ նա ուսումնասիրում է իտալական արվեստը:Դեռևս ստեղծագործական սկզբնական շրջանում Վելասկեսը անդրադառնում է հասարակ մարդկանց կյանքին: Այս շրջանի աշխատանքներից է «Նախաճաշ», «Ջրկիր» նկարները: «Ինոկենտիանոս 10-րդ պապի դիմանկարը» 1629-1631 թթ. Վելասկեսը ապրում է Իտալիայում:
Հռոմուոմ, Վենետիկում, Նեապոլում նա ուսումնասիրում է իտալացի մեծ վարպետների արվեստը, կրկնօրինակում է նրանց գործերը: 1649թ. Վելասկեսը կրկին այցելում է Իտալիա և կատարում Հռոմի պապ Ինոկենտիանոս 10-րդի դիմանկարը: Նա տալիս է խելացի, խորամանկ և տգեղ մի մարդու բնութագիր: Հռոմի պապը դիմանկարը համարեց «չափազանց ճշմարիտ»:Դիմանկարներում Վելասկեսը բացահայտում է բնորդների բնավորությունն ու խառնվածքը: Այսպիսին են Ֆիլիպ 4-րդի, արքայազն Կարլոսի, արքայադուստր Մարգարիտի կերպարը, Օլիվարեսի դիմանկարները: Առանձնակի քնքշանքով և ճաշակով է կատարված արքայադուստր Մարգարիտայի կերպարը: Չնայած արքայադստեր շքեղ զգեստներին ու վայելուչ կեցվածքին` նրա դեմքին նկատվում է տխրություն: Աղջնակի շարժուները կաշկանդված են մոդայիկ լայն, ծանր շրջազգեստով:Իսպանա-հոլանդական պատերազմի իրական մի դրվագը պատկերող «Բրեդայի հանձնումը» նկարով Վելասկեզը սկզբնավորել է ժամանակակից թեմայով պատմանկարչությունը Եվրոպայում: Նա նկարել է առանց նախնական ճեպանկարների, անմիջապես կտավի վրա՝ ի մի ձուլելով բնորդից ստացած անմիջական տպավորությունները, կոմպոզիցիայի խստորոշ մտածվածությունը, ազատ վրձնահարվածներն ու գեղանկարչական համակարգի ամբողջականությունը:
Վելասկեզի ստեղծագործությունը 17-րդ դ. Իսպանական գեղանկարչության բարձրունքն է և համաշխարհային ռեալիստական արվեստի ամենավառ երևույթներից մեկը:
Նկարիչը մահացել է 1660թ. օգոստոսի 6-ին Մադրիդում:

Комментариев нет:

Отправить комментарий