1937 թ մարտի
30-ին կազմվում է մի հատուկ հանձնաժողով,որին
հանձնարարվում է մշակել կովկասի համար
նոր հարկային մի այնպիսի սիստեմ, որը հաշվի առներ տեղական պայմանների առանձնահատկությունները:Բոլոր
օղակներն անցնելուց հետո՝ հանձնաժողովի կազմած
նախագիծը հաստատվում է բարձրագույն հրամանագրով
1843.թ հունվարի 26-ին և այն վաեևջնականապես գրվում է գործի մեջ:
<<Ծխահարկի
մասին>> կոչված օրենքով բնամթերային տուրքը փոխարինվեց դրամականով: Ամբողջ գյուղացիությունը
այդ նույն օրենքով ճանաչվեց պետական և հարկադրվեց համահավասար հիմունքներով: Քաղաքային
հարկատու բնակչությունը ևս համարվեց գյուղացիության համահավասար դաս:Չնայած այն բանին,
որ օրենքը հայտարարում էր, թե ծխահարկի չափը որոշվում է տվյալ շրջանի կամ քաղաքի հողի որակի, բերքի չափի, բերքերի տեսակների, արհեստավորական
արտադրանքների առևտրի բնույթի ու չափի և այլ
պայմանների հիման:
Այնուամենայնիվ ծխահարկի տարբեր դրույքներ որոծոլու համար կազմված էին հատուկ
հանձնաժողովներ:Թիֆլիսի նահանգոում գյուղացիության և քաղաքային բնակիչների համար
հանձնաժովը սահմանել էր ծխահարկի 25 տեսակի հարկադրույքներ՝ մեկ ծխից 50 կոպեկից մինչև
10 ռուբլու սահմաններում:Քութաիսի
նահանգում 5 հարկադրույք՝ 1 ռուբլուց մինչև 5 ռուբլի, Բաքվի նահանգում՝ 25 կարգի հարկադրույք՝
1-ից մինչև 14 ռուբլու սահմաններում, ելիզավետրապոլի նահանգում՝ 28 կարգի հարկադրույք
յուրաքանչյուր ծխից 50 կոպեկից մինչև 12 ռուբլու սահմաններում, իսկ Երևանի նահանգում սահմանվեց49 կարգի ծխային հարկադրույք՝
1 ռուբլի 75 կոպեկից մինչև
10 ռուբլու սահմաններում:
40-ական թվականների ծխահարկը համարվում էր պետական հիմնական հարկը: Բնակչությունից գանձվող հարկերի մոջ հենց ամենակայունը հենց ծխահարկն էր, սակայն դա երբեմն, տալիս էր զգալի
տարբերություններ:Ըստ սահմանված դրույքի երևանի յուրաքանչյուր ըբտանիքի ծխահարկը տարեկան
կազմում էր ավելի քան երկու ռուբլի: Քաղաքային ոստիկանական վարչության տվյալներով 1865 թ.
Երևանի ամբողջ ծխահարկը կազմում էր 4851 ռուբլի: Երևանի Քաղաքային ոստիկանական վարչության
մի այլ զեկույցի համաձայն, ծխաահարկը կազմել է 6534 ռուբլի, իսկ 40-ից 50-ական թվականներին
ընտանիքների թվի և այլ պայմանների հետ կապված այն զգալի չափով փոքր է եղել:Ծխահարկը հավաքել
են երկու նվագով:Հոկտեմբերի 1-ից սկսած՝ նույն տարվա ծխահարկի չմուծված մասը համարվել ՝
ապառք և յուրաքանչյուր և յուրաքանչյուր հետաձգվող ամսվա համար իբրև տուգանք պահանջվել է
լրացուցիչ գումար իսկ բոլոր տեսակի հարկերի գծով անցած ժամանակներից սովորաբար լինում էին մեծ
գումարներ կազմող ապառէներ:
Комментариев нет:
Отправить комментарий