воскресенье, 17 ноября 2013 г.

Ավետիք Իսահակյան:Կոմիտասի Անմահ Հիշատակին


Ավետիք Իսահակյան
Կոմիտասի Անմահ Հիշատակին

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր.տարիներովապրել ենք  Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել,կատակել,ճամփորդել ենք միասին.եղել ենք Եվրոպայում,Ստամբուլում միասին:Բայց թվում է ինձ ոչ իրական.իսկական Կոմիտասը ինձ համար լեգենդ է, հեռավոր առասպել,և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:


***
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է,նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:Ինչով է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատականին:նա ոչ օպորա է գրել,ոչ օրատորիա,և համարյա թե ոչ արիաներ կամ ռոմանսներ:
Բայց ավելի մեծ գործ է կատարել,քան այդ բոլորը:Նա հայտնագործել է մեր ազգային երգը,հայկական երաժշտությունը,ազգային մելոսը՝ ինքնուրյուն անաղարտ:Նա հիմն է դրոլ ազգային երաժշտական կուտուրային:Մարդիկ կային,հայեր որոնք պնդում էին,թե հայ ժողուվուրդը ազգային երաժշտություն չունի,թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թուքականին,քըրդականին:
    Կոմիտասը անխոջ աշխատությամբ,իր հանճարի ուժով իր զարմանալի ինտոնացիայի շնորհիվ ապացուցեց հակառակը.ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած:
    Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի,գեղջուկի,աշխատավորի երգին,Արարատյան դաշտի,Շիրակի,Վանի,Մուշի ժողովրդական երգերին:Սրտով հասկացավ նա,որ հայ երգի ոճը ժողովրդի  այդ երգեր մեջ պիտի թաքնված լինի: Պիտի մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի  զարդերց, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին:Կուլտուրական ժողովուրդները ռուսները,ֆրանսիացիները, իտալացիները, ընդունեցին հայ երաժշտության  ինքնուրույնությունը,և նրանք հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն,մի նոր երգ:
    Այսպիսով մեր շինականի երգերը՝ աշխատանքի,բնության,սիրո ուրախության և տխրության,նա բյուրեղացրեց, բարձրացրեց և որպես ազգային մեծարժեք գանձ դրեց մեր ժոզովրդի կողքին:
   Հիշում եմ մի գեղեցիկ օր:Էջմիածնում հյուր էի կոմիտասի մոտ.նստել էինք նրա փոքրիկ պարտեզում ստվերաշատ տանձնու տակ:Կոմիտասը նոր էը գտել <<Մոկաց Միրզան>> և մշակել էր այդ էպիական հուժկու երգը:Շատ ոգևորված էրև երաջանիկ էր զգում իրեն այդ գյուտով:կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ:Անկարելի է նկարագրել այդ:ես հիացած էի և նույնպեսերջանկացած:Դեռ մինչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լասում եմ նրա սրտաբուխ ձայնը:
   Կոմիտասը հրապուրել , հմայել էր ինձ:
  <<Այդ երգը շատ հին է,հեթանոսական դարերից.տես խոսքերն ու եղանակը ինչպես միաձույլ են:Բարձր լեռներից շառաչուն ջրերից, խոժոռ ժայռեռից է ծագում առել:Մեր քաջ նահապետների հոգուց է բխել.այքան է հին,որ Ձենով Օհանը երգել է և Սասունցի Դավիթը՝լսել...>>:
 Ով ուրախությունից փայլում էին կոմիտասի աչքերը:
 նա մեր գյուղական ժողովրդից վերցրած րգը բյուրեղացրած վերադարձըրեց նրան:Այս երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմեր վրա,հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:Որ որ կա,այնտեղ է և Կոմիտասի երգը:Կոմիտասը ավեկի զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ.ինքնաչանաչեց,զգաց հայ աշխատավոր  ժողովրդի  վիշտն ու հրճվանքի խանդը,նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:
  Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բեղոքն ու ցասումը բռնության,ստրկության դեմ.նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը:
  Կոմիտասը զոհն եղավ թուրք պեության բարբարուսության.նա տեսավ հայ ժողովուդի՝ կին, երեխա,ծեր,աշխատավոր և մտավորական ժողովրդի երթը դեպի մահ, դեպի գերեզման,բոլորը անցան նրա մեծ,խորազգաց սրտի միջով և նա խորտակվեց,ջախջախվեց:
  Անհունորեն մեծ է մեր կորուստը.ինչքան գանձեր նա տարավ իր հետ... նա կարող էր այսօր մեզ հետ լինել,մեր ազատագրված հայրենիքում,ուր ինչքան գործ ուներ կատարելու.ինչ հրճվանքով մեր երաժշտական նոր սերնդին,որը Կոմիտասի պաշտանմունքն ունի:
  Սիրելի կոմիտաս,այսօր և միշտ դւ մեզ հետ ես քւ շքեղ երգերով,քո բարձր արվեստով,պատմական սխրալի գործով՝ դու անմահ ես. ինչքան ժամանկ որ հայ ժողովուրդը կապրի,կապրի և քո երգը:Բայց դու հոգնել ես շատ,սիրելի Կոմիտաս,թանկագին եղբայր Սողոմոն,տառապել ես շատ, զարհուրանքներ ես կրել,վայրագ թծնամու սուրն եստեսել, հանգստացիր հիմա, մայրենի հարազատ հողի գրկումն ես հիմա:Քո սիրած Արարատյան դաշտի բուրումնալից երգը ծավալվում է քո շուրջը,քո երգերի հետ ծփում են աշխատանքի և ազատության նոր, հաղթական կորովի երգեր...
 Հանգչիր խաղաղ, սիրելի,սիրելի Կոմիտաս, նվիրական Կոմիտաս:


Комментариев нет:

Отправить комментарий