пятница, 28 февраля 2014 г.

Արևմտյան Հայստանի հարկերը 19-րդ դարում

Հարկեր
Արևմտյան Հայաստանի  գյուղացիները զանազան հարկեր էին տալիս պետությանը:Նրանք   վճարում էին տասանորդ(աշաբ,ուշաբ),տարեկան հարկ (սայանե),որը 1872 թ փոխարինվեց կալվածահարկով (էմլաք),և վաստկահարկով,եկամտակահարկով (թեմեթու),ոչխարհի հարկ,զինվորական հարկ (բեդելի-ասկերիև այլն:
70-ական թվականներին տասանորդը հավաքվում էր գյուղացիների ստացած բերքից՝ ցորենից,բրնձից,բանջարաբոստանային և այգեգործական մթերքներից, տեխնիկական  կուլտուրաներից,խոտից:Ռուս-Թուրքական  պատերազմից հետո տասանորդը արդեն բնամթերքով հավաքվում էր միայն հացահատիկից, իսկ մնացած բնամթերքի փոխարեն  հավաքվում էր դրամ:
Կալվածահարկը վերցվում  էր  գյուղացիների  անշարժ գուքից  հողամասից,տնամերձ հողակտորից,կալից,տնից և այլ կառույցներից 1000-ղուրուշ արժեքից 4-10 ղուրուշ:
Վաստակի հարկը կամ եկամտահարկը  գանձվում էր գյուղացիների կողմնակի  զբաղմունքներից (առևտրից, արհեստից) ստացած եկամուտներից  դրանց 3-5%-ի  չափով:
Ոչխարի հարկը վերցվում էր ոչխարների գլխաքանակից ՝ յուրաքանչյուր  գլխից երեք ղուրուշ:
Զինվորական հարկ գանձվում էր միայն քրիստոնյաներից, զինվորական ծառայության փոխարեն յուրաքանչյուր տղամարդուց (անկախ տարիքից) տարեկան 20 զուրուշ:
Կառավարությունը հարկեր ու տուրքեր էր վերցնում նաև զանազան գործարքների համար:Գյուղացին պարտավոր էր հողը վաճառելիս  վճարել օտարման հարկ  (ֆերաղ ),՝հողի արժեքի յուրաքնչյուր  (1000  ղուրուշից   25 ղուրուշ):Կայքագիր վերցնելիս  կայքագրի հարկ (թափու-վերգսի)՝ 6 ղուրուշ, հացահատիկ վաճառելիս՝ հացահատիկի  հարկ (քիլե փարասի)՝ յուրաքանչյուր քիլեից (1 քիլեն=7-8 փթի ) 1 փարա  (5 փարան=1.03 կոպ.) հողը  ժառանգությամբ  ստանալիս՝ փոխանցման  հարկ (իթիհալ)՝ այդ հողի արժեքի 4-10 % և այլն:
Հարկերը սահմանվում էին  գյուղացիների կարողությունից բարձր չափերով , որի հետևանքով  կուտակվու մ էին ապառիկներ:Միայն  1897թ  գյուղացիները պեությանը պարտք էին  Կարենի գավառում՝ 1.452 հազ.,Դեջանում՝ 1.486 հազ.,  Քրդիում  1.225.հազ., Խնուսում՝1.215 հազ.,  Բաբերգում 633 հազար ղուրուշ:
Արևմտահայ  գյուղացիությունը որոշակի պարտավուրություններ ուներ  նաև եկեղեցու հանդեպ:Կ.Պոլսի հայոց  պաատրիարքարանը յուրանքանչյուր տարի վանքերից  ու եկեղեցիներից ստանում էին տուրք՝ մուկաթա  նրան ց տարեկան եկամտի մոտ 10-ից  20%-ի չափով:Այս տուրքը հիմնականում հավաքվում էր գյուղացիներից:
Հայոց վանքերն ու եկեղեցիները  պարտադրու մ էին  գյուղացիներին կատարել  զուբարա՝  այսինքն՝ աշխատել  իրենց կալվածքներում:Նրանց  գյուղացիներից  հավաքում էին  նաև եկեղեցական տուրք՝ պտղի:Բնակչությունը պարտավոր էր ծախսեր կատարել նաև եկեղեցուր համար:Վանում՝  մանկան մկրտության համար ՝ 2-5 ղուրուշ, պսակադրման համար՝ 10-20 ղուրուշ, ննջեցյալի թաղման համար  5-20 ղուրուշ, տնօրհեքի համար՝ 30-40  

среда, 12 февраля 2014 г.

Սրտի էվոլուցիոն փոփոխությունները սկսած ձկներից

Ձկներ


Ձկներն ունեն փակ արյունատար համակարգ:Սրտից զարկերկներով արյունը դուրս է գալիս, իսկ երակներով լցվում է սրտի մեջ:Ձկների սիրտը երկխորշ է,կազմված է մեկ նախասրտից  և մեկ փորոքից:Սիրտը գտնվումէ արմնի առջևի ծայրում խեիկների տակ:Սրտի փորոքից արյունը փորային աորտայով ու զարկերակներով ուղղում է դեպի 
խռիկային թերթիկներ:Թթվածնով հարստացված  զարկերակային արյունը  հավաքվում է խոշոր անոթում մեջքային աորտայում, որը ձգված է ողնաշարի երկարությամբ:Այդ անոթով արյունը հոսում է  դեպի մարմնի պոչային ծայրը:Աորտան ճյուղավորվում է և թթվածին ու սննդարար  նյութեր է մատակարարում բոլոր հյուսվածքներին: Եվ այսես,արյունը շրջանառություն է կատարում մեկ շրջանով:
  










Երկկենցաղներ
Երկկենցաղներն ի տարբերություն, ձկների ունեն արյան շրջանառության երկու՝ մեծ  և փոքր շրջաններ:Գորտի սիրտը գտնվում է կրծոսկրի տակ,կազմված է երկու նախասարտերից  և մեկ փորոքից:Նախասրտերը և փորոքը կծկվում են հաջորդաբար,նրանց միջև  գտնվող փականները թույլ են տալիս, որ փորոքը կծկվելիս արյունը հետ գնա դեպի նախասրտերը:Փորոքում արյունը զգալի չափով խառնվում է ու դրա կծկումից միաժամանակ
Սկսվում են արյան շրջանառության մեծ և փոքև շրջանները:Փոքր շրջանով արյունը գնում է թոքերը, հարստանում թթվածնով և վերադառնում է ձախ նախասիրտ:Մեծ շրջանով  արյուն թթվածին է մատակարարում օրգանների ն ու հյուսվածքներին,հագենում է ածխաթթու գազով և վերադառնում է աջ նախասիրտ:այստեղ է լցվում մաշկից եկած՝ թթվածնով հարուստ արյունը:Սրտից դուրս եկող զարկերակների հատուկ դասավորության շնորիվ գորտի գլխուղեղը  ստանում է թթվածնով հարուստ արյուն,իսկ մյուս օրգանները՝խառը արյուն:դա կատարվում է այն ժամանակ, երբ  գորտը  գտնվում է ցամաքում և շնչում ՝ թոքերով,մինչդեռ ջրաշերտերում  գտնվող գորտի թոքերը շնչառությանը  չեն մասնակցում:
                                                               
Սողուններ

Սողունների սիրտը, ինչպես երկկենցաղներինը,եռախորշ է,կազմված է երկու նախասրտերից և մեկ փորոքից:Իտարբերություն երկկենցաղների,սողունների սրտի փորոքն ունի ոչ լրիվ միջնապատ,որով բաժանվում է աջ(երակային) և ձախ(զարկերակային) մասերի:Այդ միջնապատի շնորհիվ սրտում զարկերակային արյունը քիչ է խառնվում երակայինի հետ:դա է պատճառը որ, սողունների օրգանները ստանում են թթվածնով ավե;ի հարուստ արյուն:Փորոքից դուրս են գալիս երեք անոթներ՝ թոքային զարկերակը և աորտայի աջ ու ձախ աղեղները:Աորտայի աղեղները միանալով իրար խառը արյում են տանում օրգաններին:

Թռչուններ
Ինչպես և սողուններինը կատարվում է երկու շրջավով:Սակայն թռճունների զարկերակային արյունը երբեք չի խառնվում երակայինի հետ :Սա ապահոհվու է սրտի քառախորշ կառուցվածքի շնորհիվ:Երկու նախասրտերը և երկու փորոքները իրարից բաժանված են միջնապատով:Սրտի ձախ փորոքից դեպի բոլոր օրգանները և այնուհետև աջ նախասիրտ արյան տեղաշարժման  ուղին արյան շրջանառության մեծ շրջանն է:Սրտի աջ նախասարտից արյունն անցնում  է աջ փորոքի մեջ որտեղից երակային արյունը թոքային զարկերակով ուղղվում է դեպի աջ և ձախ թոքերը:Այստեղից թթվածնով հարուստ  արյունը վերադանոմ է  ձախ նախասիրտ և այնուհետև ձախ փորոք:Սա  արյան շրջանառության փոքր շրջանն է:

Կաթնասուններ









Ինչպես բոլոր ցամաքային ողնաշարավոր կենդանիներինը,կաթնասունների արյունը նույնպես շրջանառություն է կատարում մեծ  և փոքր շրջաններովիրտը քառաշորշ է  կազմված է երկեու նախասարտերից և երկու փորոքներից:կաթնասուններն ունեն աորտայի միայն մեկ աղեղ սակայն ոչ թե աջ ինչպես թռչուններինը աջ,այլ ձախ: