воскресенье, 8 декабря 2013 г.

Դիեգո Վելասկես


Դիեգո Վելասկեսը ծնվել է Իսպանիայի Սևիլյա քաղաքում: Հաճախել է նկարիչ Պաչեկոյի արվեստանոցը: Այստեղ նա ուսումնասիրում է իտալական արվեստը:Դեռևս ստեղծագործական սկզբնական շրջանում Վելասկեսը անդրադառնում է հասարակ մարդկանց կյանքին: Այս շրջանի աշխատանքներից է «Նախաճաշ», «Ջրկիր» նկարները: «Ինոկենտիանոս 10-րդ պապի դիմանկարը» 1629-1631 թթ. Վելասկեսը ապրում է Իտալիայում:

среда, 20 ноября 2013 г.

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆՀԱՅՏ ՆԱՄԱԿԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒՆ


գուրգեն մահարի1961 թվական: Ամառ: Շատերն են արդեն թողել Երեւանը ամառային շոգերին չհանդիպելու համար: Նրանց թվում է Մահարին, որը սիբիրյան «տուրից» հետո ոչ մի ամառ չի մնացել Երեւանում: Ամառը հարմար է նաեւ «ազգամիջյան բարեկամական կապերի ամրապնդման համար»: Մոսկվայում հունիսի 16-ից նախատեսվում են հայկական պոեզիայի օրեր: Միջոցառումը շարքային չէ: Հայ ընտրյալներին սպասում է «պտույտ մը» Ռուսաստանի քաղաքներով: Մեկնողների ցուցակ ընկնելու համար սկիզբ են առնում ներհակ գործընթացներ: Տեղերը սահմանափակ են: Պայքարի թոհուբոհում գրեթե աննկատ է անցնում Վահագն Դավթյանի «հրաժարիմքը»……

Սասնա ծռեր



 «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդական հերոսավեպը կամ էպոսը։ Վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ «Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպըստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախությանհայրենիքի և պետականության պահպանման։

воскресенье, 17 ноября 2013 г.

Ավետիք Իսահակյան:Կոմիտասի Անմահ Հիշատակին


Ավետիք Իսահակյան
Կոմիտասի Անմահ Հիշատակին

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր.տարիներովապրել ենք  Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել,կատակել,ճամփորդել ենք միասին.եղել ենք Եվրոպայում,Ստամբուլում միասին:Բայց թվում է ինձ ոչ իրական.իսկական Կոմիտասը ինձ համար լեգենդ է, հեռավոր առասպել,և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:


***

воскресенье, 10 ноября 2013 г.

Ռեմարկի կանայք


Էրիխ Մարիա Ռեմարկը հայտնի է նաև իր բազում հարաբերություններով տարբեր կանանց հետ:Որոնց թվում կային նաև հանրահայտ աստղեր:Ռեմարկի առաջին սերը եղել է Էրիկա Հաազեըը որի հետ նա ծանոթացել է  ռազմաճակատում:Այդ ժամանկ ընթանում էր (Առաջին համաշխարհային պատերազմը):  Էրիկայի հետ Ռեմարկը զգում է առաջին սիրու ազդեցությունը:Բայց նրանք շուտով բաժանվում են քանի որ պատերազմը ավարտվում է և Ռեմարկը մեկնում է հայրենի տուն:Ռեմարկը 1921թ-ին սիրային հարաբերությունների մեջ է մտնում՝ Իդա-Լոտտա (Լոլոտտ) Փրոյսի հետ։Նրա հետ հարաբերություները նույնպես երկար չէն տևում, քանի որ  Ռեմարկը 1922թ-ի ն տեղապոխվում է Հաննովեր և սերը մնում է անցյալում։