среда, 28 мая 2014 г.

Սալադոր Դալի

     Նա ծնվել է 1904 թվականի Մայիսի 11-ին Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում։Դեռ մանկուց Սալվադորը տարբերվում էր իր վարքով և բնավորությամբ։ Իր առաջին նկարը նա նկարել է տաս տարեկան հասակում։1921 թվականին ընդունվում է Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Նկարը, որ ներկակայցրել էր ընդունվելու համար, չի ընդունվում փոքր լինելու պատճառով, բայց շատ բարձր է գնահատվում մասնագետների կողմից։ ԵՎ նրանք Դալիին տալիս են երեք օր նոր նկար ներկայացնելու համար, բայց Սալվադորը ներկայացնում է նախորդից ավելի փոքր նկար։ Այդ ու հանդերձ բացառության կարգով բացառիկ վարպետության համար Սալվադորին ընդունում են ակադեմիա։ Մադրիդում ուսանելը ազդում է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, նրանք եղել են զուտ ակադեմիստական ոճի մեջ։ Այդ ժամանակահատվածում նա ծանոթանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի և Լուիս Բունյուելի հետ։ Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային նկարներ։ 1926 թվականին նրան հեռացնում են ակադեմիայից վատ վարքի համար։ Այդ տարի նա առաջին անագամ գնում է Փարիզ, որտեղ Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։ 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ։ Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագա Դալիական կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում։ Մադրիդում ուսանելը ազդում է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, նրանք եղել են զուտ ակադեմիստական ոճի մեջ։ Այդ ժամանակահատվածում նա ծանոթանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի և Լուիս Բունյուելի հետ։ Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային նկարներ։ 1926 թվականին նրան հեռացնում են ակադեմիայից վատ վարքի համար։ Այդ տարի նա առաջին անագամ գնում է Փարիզ, որտեղ Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։ 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ։ Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագա Դալիական կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում։ Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, և մեծ գովազդ է արել այդ ոճը, ինչևէ ոճի առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ։ Դալիի այս ժամանակաընթացքի նկարները արտացոլում են՝ տեսիլքային կերպարներն ու ամենօրյա առարկաները, անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսին են, օրինակ նրա հայտնի փափուկ ժամացույցները « Հիշողության կայունություն» նկարում (1931 թվական, Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք)։
Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները։ Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտան իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ («Անդալուզական շունը» 1928 թ, «Ոսկե դար» 1930 թ)։

Комментариев нет:

Отправить комментарий